Thursday, February 26, 2015

Ակումբների ու միայնության մասին

Ակումբ
Ի՞նչ տեսակ մարդիկ են այցելում ակումբներ: Հարցը միշտ հուզել է ինձ, և վերջերս սկսել եմ այցելել տարբեր ակումբներ՝ հասկանալու համար որոշակի վայրերի առանձնահատկությունները: Եվ այսպես.

Sunday, October 12, 2014

Անքնությունս, քաղաքն ու մուսան

Անքնությունն անտանելի բան է...
Սկսում ես տարօրինակ բաներ անել. սկսում եմ կարոտել քաղաքի սրճարանները, խցանումները, աղմուկը, մեքենաները, մարդկանց, հրմշտոցը, մետրոն...
Աշխատանք, աշխատանք, դու խլում ես իմ կյանքի լավագույն երեկոները...

Friday, October 10, 2014

Մրսում եմ...

Ես առանց քեզ մրսում եմ:
Նույն բարձն է, նույն վերմակը, նույն ջերմաստիճանն է, բայց ես մրսում եմ: Ես իզուր չէի ասում՝ արևս, քո ժպիտից ես ջերմանում էի, քո գրկում ես հալվում էի, ծորում թափվում ափերիդ մեջ, ու դու կրկին ինձ հավաքում բերում էիր նախկին տեսքիս:

Tuesday, July 16, 2013

Էրոտիկ վեպ

ՄԱՍ 1
ԳՐԱԴԱՐԱՆ ԿԱՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Նրանց սենյակը գրադարան է հիշեցնում: Սենյակի կենտրոնում հսկա գրադարակ է` լի Արևելքի պատմությանն ու մշակույթին վերաբերող գրքերով` գիտական ու գեղարվեստական: Գրադարակի դիմաց գրասեղանն է, որի մոտ նստած է Նա` անփույթ սանրվածքով, չսափրված, մտազբաղ: Նրա մտքերն Արևելքինն են, Նրա միակ սերն Արևելքն է, Նրա հոգին ապրում է Արևելքում. Նա ինքնամոռաց կլանում է ամեն բառն ու նշանը, թարգմանում, թարգմանում, թարգմանում, ժպտում, հիանում, կրկին կենտրոնանում անծանոթ բառի կամ արտահայտության իմաստի վրա, մտազբաղ դառնում:

Thursday, February 14, 2013

Ժարիտ կարտոշկայի փիլիսոփայությունը

Սա վերջերս իմ բառապաշար մտած արտահայտություն է, որն օգտագործելիս հղումը պարտադիր է :-D Վերջերս ծանոթացա տասնյոթամյա մի երիտասարդի հետ, որն ինձ այնքան հետաքրքրեց որպես մարդ, որ անհապաղ ցանկացա նրա մասին գրել:

Friday, December 28, 2012

Մի քիչ էլ վերնագրի մասին

Ինձ շատ են հարցնում` ինչու <<անվերնագիր>>: Միթե հնարավոր չէր ինչ-որ բան մտածել, դու մարդկանց մասին ես գրում, գրեիր <<Մարդկանց մասին>>: Այսօր ուզում եմ պատասխանել:
Վերնագիրն ինձ համար մի տեսակ կաղապար է: Երբեք չի ստացվել վերնագրով շարադրություն գրել ու վերնագրից չշեղվել: Հատուկ ինձ համար լեզվի դասերին բացառություն էր արվում. ուսուցիչը միշտ ասում էր` գրիր որևէ բանի մասին, գրիր այնքան, քանի դեո ասելիք ունես, թող կես էջ լինի, ջրիկ չլինի: Ու ես գրում էի... Էջերով, խիտ , անվերնագիր... Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ բան էի հասկանում ու սկսում էի ավելի ու ավելի կծու գրել, այնքան կծու, որ ոչ մի վերնագիր էլ չէր արտացոլում: Ուրեմն` թող լինի անվերնագիր, ինչ կա որ...
Վերնագրերը մի տեսակ հանգերի նման են. եթե հմուտ բանաստեղծ ես, գոհարներ ես կերտում, եթե ոչ` հանգերը կաղապարում են ու գրվածքդ ջրիկ է ստացվում. ես երբեք բանաստեղծական հատկություններով չեմ փայլել: Ինչ որ ճիշտն է, ճիշտն է...
Սիրային պատմությունների լավագույն վերնագիրը <<Սեր>>-ն է, բայց դրանում կա նաև թախիծ, ատելություն, երազանք, կարոտ, ամոթ, ցավ, գաղտնիք: Այդքանը վերնագրում գրել կլինի՞: Կամ գրում ես մարդկային հարաբերությունների մասին. քանի՞ տեսակ հարաբերություններ կան. հազարից շատ... Օրինակները շատ են, չեմ էլ փորձի թվել:
Վերնագիրն ինձ համար փոքրիկ բառ է ստեղծագործությունների համակարգման և դիմացը էջ գրելու համար, իսկ ես, ժողովուրդ ջան, գիրք գրելու հնարավորություն ու նյութ չունեմ առայժմ, այնպես որ անվերնագիր յոլա կգնամ:
                                                                Սրտանց ձեր անվերնագիր Մարիա Հովհաննիսյան

Saturday, December 22, 2012

Այսպես էլ կարող է լինել

Կատարվածից հետո նրա ուղեղը բթացել էր: Դուրս եկավ փողոց ու հասկացավ, որ տարածքում իր հյուրանոցից բացի միայն մի բենզալցակայան կա, որի աշխատակիցը մուշ-մուշ քնած է ինչպես միշտ: Հանկարծ հասկացավ, որ միջպետական ավտոճանապարհի ինչ-որ անհայտ կիլոմետրում է, քաղաքային տրանսպորտ չկա, առավոտյան 6.30-ին մեքենաներ չեն անցնում այդ տարածքով, տաքսու համար չգիտի, հեռախոսն էլ չկա: Գրպանում տասը հազարի չափ գումար կա միայն. հաճախորդների թողած թեյավճարներն են, մտածում է, որ տուն կհասնի,  միայն թե մի պատահական տաքսի անցնի կամ կողքի գյուղից մի մեքենա: Փաթաթվում է շարֆով, կոճկում վերարկուն ու տեմպով քայլում մոտակա բնակավայրի ուղղությամբ: Անզորության զգացումն այնքան մեծ է, որ արցունք անգամ չի կաթում. նա ուղղակի քայլում է՝ փախչելու այն սարսափելի իրականությունից, որն այսօր հայտնաբերել է իր համար: